
Հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, մահ չի արձանագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 6968 թեստավորում։ Առողջացել է 25 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 104 դեպք։ Հիվանդացածներից 412 693-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8625 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 127 681 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել