HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. ՌԴ-ն կաջակցի Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերին։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը»,- նշել է նա։ 

Զախարովայի խոսքով՝ հունիսի 3-ին կայացել է այդ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի շրջանակներում կողմերը մի շարք հարցերով մոտեցրել են իրենց դիրքորոշումները, իսկ հունիսի 16-17-ը քննարկումները շարունակվել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ 

«Ռուսական կողմը կշարունակի սերտորեն աջակցել այդ գործընթացին»,- ընդգծել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզն անտեսում են Մինսկի խմբի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։ 

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Լուսանկարը՝ Михаил Метцель / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter