HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Զրոյացվելու են գյուղտեխնիկայի և դրա որոշ բաղադրիչների մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել գյուղատնտեսական տեխնիկայի որոշ տեսակների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացմանը, ինչպես նաև՝ ընդլայնել է դրա մասերի և բաղադրիչների ցանկը, որոնց համար կիրառվում են սակագնային արտոնություններ։

«Միջոցառումը նպատակաուղղված է աջակցելու Եվրասիական տնտեսական միության գյուղմթերք արտադրողներին, որոնք արտաքին ճնշման տակ բախվել են ներմուծվող սարքավորումների և բաղադրիչների մատակարարումների դադարեցմանը, ինչպես նաև՝ մատակարարման շղթաների ընդհատմանը,- ասել է ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ - Որոշումը կօգնի զսպել արտադրական արտադրանքի գների աճը և կնպաստի մեր երկրների պարենային անվտանգության ապահովմանը»։

Նա պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ճակնդեղի կուլտուրաները հավաքելու կամ կալսելու համար նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ մաքսատուրքից ազատելուն։

Բացի այդ, նման սակագնային արտոնություններ՝ մաքսատուրքից ազատման ձևով կտրամադրվեն նաև սառնարանային տարաների (մինչև 2024թ. հունիսի 30-ը), ինչպես նաև՝ գյուղտեխնիկայի դետալների և բաղադրիչների ներմուծման ժամանակ (մինչև 2022թ. վերջ կամ 2023թ. հունիսի 30-ը՝ կախված մատակարարվող ապրանքատեսակից):

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter