HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրություններից 6 ամիս անց՝ թեկնածուների քարոզչական պաստառները դեռ «ողջունում» են ընտրողներին

2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից անցել է 6 ամսից ավելի, սակայն խոշորացված Փարաքար համայնքի՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհահատվածի գովազդային վահանակների սյուներին, բնակելի տների պատերին ու կրպակներին դեռևս փակցված են թեկնածուների գովազդային պաստառները: 

Ընտրություններին մասնակցած երեք քաղաքական  ուժերի՝ «Ապրելու Երկիր», «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունների և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի պաստառներից չեն շտապում ազատվել:

Նշենք, որ այդ ճանապարհահատվածով ամեն օր անցնում են մարզպետարանի պաշտոնյաները, Մայր Աթոռ գնացող պատվիարակությունները, սակայն որևէ մեկը չի «նկատում» արդեն աղբ հիշեցնող քարոզչկան պաստառները:  Իսկ Փարաքարի համայնքապետարանում գործուն քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Մարզխորհրդի նիստերի ժամանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պարբերաբար հիշեցնում է համայնքների ղեկավարներին մաքրել բանուկ ճանապարհները կուտակված աղբից, ուշադրության կենտրոնում պահել տուրիստական երթուղիները, սակայն 6 ամսից ավելի քարոզչական պաստառները մնացել են աննկատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter