HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են

Արցախի ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

«Հատուկ միջոցառումները մեկնարկել են մայիսի 17-ից` Ճանապարհային ոստիկանության, տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ։ Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ»,- նշվում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագության մեջ։

Նշենք, որ հատուկ միջոցառումներն իրականացվում են ապօրինի զենքի կամ ռազմամթերքի, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, առանց կամ կեղծ համարանիշերի և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու և այլ խախտումների հայտնաբերման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter