HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մսամթերքի արտադրությունը կրճատվում է, ձավարեղենինը՝ աճում

2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է մոտ 3.9 հազար տոննա երշիկեղեն և համանման մսամթերք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել է 8.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերության վերաբերյալ վերջին զեկույցից։

Թարմ կամ պաղեցված մսի արտադրությունը կրճատվել է 12.5%-ով՝ կազմելով մոտ 11 հազար տոննա։ 

Մսի կիսապատրաստվածքների արտադրությունը կազմել է 1.2 հազար տոննա՝ նվազելով 29.9%-ով։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից՝ կաթնամթերքի արտադրությունը ևս կրճատվում է։  

Փոխարենը աճ կա ալյուրի և ձավարեղենի գծով։ 

Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 61 հազար տոննա ալյուր՝ ցորենի և աշորայի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 25.1%-ով ավելացել է։

Արտադրվել է 707 տոննա ձավարեղեն, որի մեջ ներառվում է նաև  խոշոր աղացվածքի ալյուրը, հատիկները և այլ մթերք հատիկային մշակաբույսերից։ Աճը կազմել է 38.3%:

Միևնույն ժամանակ, 1%-ով նվազել է թարմ հացի (ոչ երկարատև պահման)  արտադրությունը` կազմելով մոտ 89 հազար տոննա։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter