HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Կամ գալու են խելոք էստեղ նստեն, կամ չեն գալու ու զրկվելու են մանդատներից». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմությունից կտրուկ քայլեր է սպասում փողոցային պայքարը տապալելու համար: Նա ՔՊ գործընկերների հետ քննարկել է անհարգելի բացակայած ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը, սակայն դեռ վերջնական որոշում չունեն:

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են, մեր գործընկերների մի մասը համարում է, որ իրենք իրենց հայտարարություններով մանդատներից զրկել են: Կամ գալու են խելոք էստեղ նստեն, կամ չեն գալու ու զրկվելու են մանդատներից՝ էնքան ժամանակ, մինչև գան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակներից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը ողջունեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Սրթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու հայտարարությունը եւ հիշեցրեց Վանեցյանի խոստումը՝ խորհրդարան չվերադառնալ, եթե չհաջողվի վարչապետին հեռացնել։ Ըստ նրա՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է հարցազրույց տա, այլ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնի:

Աժ նախագահը զուգահեռ անցկացրեց 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ, երբ ՔՊ-ն անցողիկ շեմը չէր հաղթահարել, որի պատճառով ընտրություններից հետո ՔՊ վարչությունը հրաժարական է ներկայացրել, և նոր վարչություն է ձևավորվել:

Սիմոնյանի կարծիքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անիծել է Իշխան Սաղաթելյանին, երբ վերջինիս ներկայացրել է որպես ընդդիմության առաջնորդ: Այդ բառերով, ըստ Սիմոնյանի, Սարգսյանը ճանապարհել է Իշխան Սաղաթելյանին քաղաքականությունից դուրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter