
Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 4992 թեստավորում։ Առողջացել է 62 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 417 դեպք։ Հիվանդացածներից 412 817-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 137 453 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել