HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հուլիսի 15-ից հանում է սահմանների հատման՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Ռուսաստանը հուլիսի 15-ից հանում է պետական սահմանների հատման սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19-ի տարածման հետ կապված։ Այդ մասին Интерфакс-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հունիսի 14-ից արդեն իսկ չեղարկվել են օդային և ծովային ճանապարհներով դեպի Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները։ Ընդ որում, ցամաքային տրանսպորտի տեսակներով մուտքի որոշ սահմանափակումներ շարունակում էին պահպանվել։

Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշել է չեղարկել պահանջը, համաձայն որի Բելառուսի քաղաքացիները Ռուսաստան մուտքի ժամանակ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հուլիսի 1-ից Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզորը) հայտնել էր, որ դադարեցրել է ավելի վաղ մտցված կորոնավիրուսային սահմանափակումների գործողությունը, այդ թվում՝ դիմակների կրումը, գիշերային ժամերին հանրային սննդի աշխատանքի արգելքը և մի շարք այլ միջոցներ։ Ընդ որում, ծառայությունը չէր չեղարկել դեպի Ռուսաստան ռուսաստանցիների մուտքի կորոնավիրուսային սահմանափակումները։

Հիշեցնենք, որ դեռ հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցման սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրության մեջ նշվում էր, որ տրանսպորտային սահմանափակումները հանվել են նաև Ղրղզստանի համար։

Լուսանկարը՝ SERGEY BOBOK/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter