HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները

ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանները երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունները։ Արդյունքում երկու երկրները հիմա կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չունեն ձայնի իրավունք։

«Երկու երկրները պաշտոնապես հաստատել են իրենց ցանկությունն ու կարողությունը կատարելու քաղաքական, իրավական և ռազմական պարտականությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է դաշինքին անդամակցության մասին արձանագրության մեջ։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրի կողմից։ Գերմանական խորհրդարանը արդեն իսկ այս շաբաթ կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին այս երկրները հրաժարվել էին ավանդական չեզոքության քաղաքականությունից և ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացրել։ Դաշինքը հունիսի վերջին սկսել էր ՆԱՏՕ-ին երկու երկրների միանալու գործընթացն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանել էր թուրքական կողմի առարկությունները։

Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը, քանի որ Ֆինլանդիան և Շվեդիան համաձայնել են Թուրքիային արտահանձնել քուրդ մարտիկներին, որոնք ապաստան էին ստացել հյուսիսեվրոպական այդ երկրներում։ Թուրքիայի նախագահը սպառնացել էր, որ եթե Ստոկհոլմն ու Հելսինկին չկատարեն իրենց խոստումները, թուրքական խորհրդարանը չի վավերացնի ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության փաստաթղթերը։

Լուսանկարը՝ socialistsanddemocrats.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter