
ՊՆ․ ՀՀ զինված ուժերը չեն կրակել ադրբեջանական դիրքերին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության մասին, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել