HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՊԵԿ-ում քննիչի պաշտոնի համար աշխատանքային ստաժի պահանջը կվերացվի․ նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է կոմիտեի քննչական բաժնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժի պահանջը վերացնել։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում գործող կարգավորմամբ՝ ՊԵԿ-ի քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչև նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` աշխատանքային ստաժ է անհրաժեշտ։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը։

Այս հանգամանքաով պայմանավորված՝ ՊԵԿ-ն առաջարկում է վերացնել աշխատանքային ստաժի պահանջը։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter