HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կենտրոնացած է Ուկրաինային օգնելու վրա, այլ ոչ թե ներքաղաքական սկանդալների

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը զբաղվում է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի հարցերով և չի պատրաստվում շեղվել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի իշխող Պահպանողական կուսակցության գլխավոր կազմակերպչի (կնուտի) տեղակալ Քրիս Փինչերի շուրջ շրջանառվող սկանդալի վրա։ 

«Մեր և ընդդիմության միջև տարբերությունը կայանում է նրանում, որ մենք ունենք պլան, իսկ նրանք դա չունեն։ Նրանք ցանկանում են կենտրոնանալ այս թեմայի վրա, իսկ մենք զբաղվում ենք մեր աշխատանքով։ Մենք պատրաստվում ենք վերահսկել ճգնաժամը: Մենք եղել ենք եվրոպական առաջին երկիրը, որը զինել է Ուկրաինային։ Եվ ես հպարտանում եմ դրանով»,- պատգամավորների առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բորիս Ջոնսոնը հավելել է, որ պատրաստ է լքել իր զբաղեցրած պաշտոնը միայն այն դեպքում, եթե հասկանա, որ կառավարությունը ունակ չէ արդյունավետորեն աշխատել։

Սկանդալն առաջացել էր նախորդ շաբաթ, երբ հայտնի էր դարձել, որ Փինչերը ալկոհոլային ազդեցության տակ հանրային հաստատությունում սեռական ոտնձգություններ էր իրականացրել երկու տղամարդու նկատմամբ։ Փինչերը ստիպված էր եղել լքել իր զբաղեցրած պաշտոնը։ Ընդ որում, պարզվել էր, որ Ջոնսոնը, ավելի վաղ Փինչերին նշանակելով կուսակցական և կառավարական բարձր պաշտոնների, իմացել էր այն մասին, որ 2019 թվականին Փինչերը եղել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ խորհրդարանական հետաքննության ֆիգուրանտ։

Նախօրեին Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բորիս Ջոնսոնը ներողություն էր խնդրել Փինչերի նշանակման համար։ Վարչապետը չէր մեկնաբանել լրատվամիջոցների այն հրապարակումները, որ նա տեղյակ է եղել Փինչերի նման վարքագծի մասին և այդ առթիվ նույնիսկ կատակել է կառավարության մյուս անդամների հետ։ Ներողությունից հայցելուց բառացիորեն անմիջապես հետո հրաժարական էին տվել ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Ավելի ուշ, նրանց օրինակին հետևեցին կառավարության որոշ անդամներ, իսկ պահպանողական մի շարք պատգամավորներ հայտարարեցին վարչապետի նկատմամբ վստահության կորստի մասին։

Լուսանկարը՝ Dan Kitwood/Pool via REUTERS/Pool via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter