HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարն ու Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել են երկխոսության պատրաստակամության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ՝ հուլիսի 9-ին, Բալիում G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովից հետո հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Սա 2021 թվականի հոկտեմբերից ի վեր նրանց առաջին տետատետ բանակցությունն էր։

«Այսպիսի բարդ և կարևոր հարաբերություններում, ինչպիսին Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններն են, խոսելու ինչ-որ բան կա»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը՝ հույս հայտնելով, որ կլինի «արդյունավետ և կառուցողական զրույց»։

Իր հերթին Վան Ին նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հավատում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսական գերտերությունների միջև համագործակցությանն ու փոխադարձ հարգանքին։ 

«Չինաստանը և ԱՄՆ-ն երկու խոշոր երկրներ են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ այդ երկու երկրները պահպանեն նորմալ փոխանակումներ։ Միևնույն ժամանակ մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի այդ հարաբերությունները շարունակեն զարգանալ ճիշտ ուղով»,- լրագրողներին հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Բալի կղզում այս օրերին ընթանում էր 20-ի խմբի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն սկանդալներից զերծ չմնաց։ Նախ Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին լուսանկարվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այնուհետ Լավրովը որոշեց, որ վաղաժամ լքելու է գագաթնաժողովը՝ չմասնակցելով գագաթնաժողովի երեկոյան նիստին և պաշտոնական ճաշին։

Լուսանկարը՝ Stefani Reynolds/Pool via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter