HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայում ընտրությունների արդյունքում իշխող կոալիցիան ամրապնդվում է խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի (Խորհրդականների պալատ) ընտրություններում հաղթում են երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և կոալիցիայում նրա գործընկեր «Նոր Կոմեյտո» կուսակցությունը։ Deutsche Welle-ն, հղում անելով ճապոնական NHK հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային, հայտնում է, որ նախնական տվյալներով այդ կուսակցություններին բաժին կհասնի 125 հնարավոր մանդատներից 69-83-ը։

Ընդ որում, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ էր նաև հուլիսի 8-ին սպանված նախկին վարչապետ Շինզո Աբեն, կմեծանցնի Խորհրդականների պալատում իր ներկայացուցիչների թիվը՝ ներկայիս 55-ից այն հասցնելով 59-69-ի։

Ճապոնիայում յուրաքանչյուր երեք տարին մեկ տեղի ունեցող ընտրություններում կրկին բաշխվում է խորհրդարանի վերին պալատի տեղերի կեսը: Այս տարի պետք է որոշվեր 245 մանդատներից 125-ի ճակատագիրը։ Դրանց հավակնում էր ավելի քան 500 քաղաքական գործիչ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և «Նոր Կոմեյտո» կուսակցության կոալիցիային ներկայումս բաժին է հասնում նաև 70 մանդատ այն մանդատների թվից, որոնք չպետք է փոխանցվեին ընթացիկ ընտրությունների ժամանակ։ 

Ի տարբերություն ստորին պալատի, որն ընտրում է երկրի վարչապետին և որոշիչ ձայն ունի օրենքների կամ բյուջեի ընդունման ժամանակ, վերին պալատն իրական իշխանություն չունի։ Սակայն այն դեպքում, եթե ընդդիմադիր կուսակցություններն այնտեղ ստանում են մեծամասնություն, նրանք կարող են արգելափակել կառավարության աշխատանքը, կանգնեցնել օրենսդրական նախագծերի ընդունումը կամ ֆինանսական ակտերի հաստատումը։ 

Ճապոնիայում ընտրական տեղամասերը փակվել էին նախօրեին՝ տեղի ժամանակով 20:00-ին։ Սպասվում է, որ ընտրությունները պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր ավելի ուշ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter