HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի ոչնչացման մասին

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Մահեր ալ Աղալի ոչնչացման մասին։ Ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկն էլ ծանր վիրավորվել է։ Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն անօդաչուից հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջինդարիս քաղաքից ոչ շատ հեռու։ 

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Ալ Աղալը սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեկ այլ առաջնորդի՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշին սպանությունից հետո, որն իրեն պայթեցրել էր ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողության ժամանակ։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 2014-2017 թվականներին վերահսկում էր Սիրիայի տարածքի զգալի մասը։ Հիմա ԻՊ-ի գրոհայինները քշվել են թուրքական սահման և անցել պարտիզանական պատերազմի մարտավարությանը։ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հույս ունի, որ ԻՊ-ի առաջնորդների ոչնչացումը կպարալիզացնի ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։

Հիմա Սիրիայում գտնվում է մոտ 900 ամերիկացի զինվորական։ Նախագահ Բայդենի վարչակազմը դեռ հստակ ժամանակացույց չի տվել Սիրիայում զորակազմի գտնվելու վերաբերյալ։

Լուսանկարը՝ eprimefeed.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter