HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երեք տարով հետաձգվել է ալկոհոլի տեխկանոնակարգի անցումային դրույթների վերջնաժամկետը

Եվրասիական տնտեսական հանձաժողովի կոլեգիան «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 047/2018 տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 9-ից տեղափոխել է  2027 թվականի հունվարի 1-ը։ Ըստ Հանձնաժողովի՝ եռամյա անցումային շրջանը թույլ է տալու ալկոհոլային արտադրանք արտադրողներին սահուն անցնում կատարել նոր կանոնակարգի պահանջների իրականացմանը։

Մասնավորապես, անցումային դրույթներով սահմանվել է, որ ալկոհոլային արտադրանքի՝ մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելն ընդունված համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը։ Նման փաստաթղթերի առկայության դեպքում ալկոհոլի արտադրությունը և շրջանառության մեջ բաց թողնելը թույլատրվում է մինչև նշված ժամկետը:

Բացի այդ, այս ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներում հնարավոր կլինի առանց գնահատման փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանի արտադրել և թողարկել այնպիսի ապրանքներ, որոնք մինչև տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելը ենթակա չէին համապատասխանության պարտադիր գնահատման։

Անցումային դրույթներով արտադրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված   պահպանման ժամկետի ընթացքում:

Նշենք, որ ալկոհոլային արտադրանքի տեխնիկական կանոնակարգն ընդունվել է 2018թ։ Այն սահմանում է Միության երկրներում արտադրվող ալկոհոլի և դրա արտադրության, պահպանման, փոխադրման, վաճառքի և օգտահանման գործընթացների կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները, ինչպես նաև՝ պիտակավորման, փաթեթավորման և համապատասխանության գնահատման ընթացակարգի պահանջները:

 

Գլխավոր լուսանկարը՝ decanter.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter