HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 141-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 141-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.

  • Ռուսական զինուժը 28 հարված է հասցրել Ուկրաինայի Նիկոլաևի տարբեր բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով, իշխանությունների փոխանցմամբ, զոհվել է առնվազն 5 խաղաղ բնակիչ։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 349 երեխա, ևս 652 երեխա էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։
  • Ուկրաինայում զոհվել է ռուսաստանցի առաջին կին զինծառայողը՝ Վոլգոգրադից եֆրեյտոր Անաստասիա Սավիցկայան։
  • Մոսկվայի մարզի Բասմանի դատարանը քննում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի կալանավորման մասին հարցը։
  • Թուրքիայում ընթանում են ուկրաինական հացահատկի արտահանման քառօրյա բանակցությունները։ Դրանց մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։
  • Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Խերսոնի շրջանում գերեվարվել է ԱՄՆ 35-ամյա քաղաքացի Սուեդի Մուրքեզին

Ինչպես The Guardian-ին հայտնել են Մուրքեզիի բարեկամներն ու հարազատները, նա դադարել է կապի դուրս գալ, երբ հունիսի 8-ին Խերսոնի շրջանում իր ամերիկյան համարներով Dodge Challenger մեքենայով գնացել էր բենզինի հետևից։ Երկու օր անց Մուրքեզիի ընկերները նրան տեսել էին մի տեսանյութում, որը տարածել էին Դոնբասի անջատողականները։

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են Ուկրաինայում Վոլգոգրադից 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի և նրա տեղակալի մահվան մասին

Ուկրաինական պատերազմում զոհվել է գնդապետ Ալեքսեյ Գորոբեցը՝ 20-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարը, որը տեղակայված է Վոլգոգրադում։ Զինվորականի մահվան տեղեկատվությունը տեղական «Блокнот» պարբերականին հաստատել է նրա կինը՝ Աննա Գորոբեցը։ 

Ուկրաինայում զոհվել է նաև 20-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Ավրամչենկոն։ Այդ մասին էլ հուլիսի 13-ին վոլգոգրադյան V1.ru պարբերականին հայտնել է պաշտոնաթող փոխգնդապետ Սերգեյ Չենիկը։ 

ԵՄ երկրները չեն նախատեսում պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել ռուսական գազի ներկրման արգելքը

Այդ մասին Reuters գործակալությանը հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, որը ներկայիս պահին նախագահում է ԵՄ-ում։ Էներգակիրների ներկրման սահմանափակումները միշտ բարդ հարց է, քանի որ «անհրաժեշտ է պահպանել կանոնները, համաձայն որոնց պատժամիջոցները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա, քան այն երկրների, որոնք սահմանում են պատժամիջոցները», ասել է Ֆիալան։ Նրա ընդգծմամբ՝ ԵՄ մի շարք երկրներ խիստ կախված են ռուսական գազից։

Չեխիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքը։ Նաև նախատեսվում է ընդլայնել անձնական պատժամիջոցներն ու երկակի նշանակության ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է։

Ուկրաինայի զինված ուժերը Նովայա Կախովկայում հարվածներ են հասցրել ռուսական զորքերի կառավարման կետերին

«Ընդորում, ոչնչացվել է 13 բռնազավթիչ և 6 միավոր զրահա ու ավտոմոբիլային տեխնիկա»,- հայտնել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։

Գիշերը հրթիռակոծվել է Խարկով քաղաքը

Հրթիռների թիվը եղել է երկուսը։ Ինչպես տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, հրթիռներն արձակվել են մոտ 23:00-ին և 02:00-ին։ Վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները, մի քանի շենք և ավտմեքենա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Լուսանկարը՝ Станислав Красильников / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter