
Գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել