
ՔՊ-ն ընդդիմությանը մանդատներից զրկելու համար ՍԴ չի դիմի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի: Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ազգային ժողովի խորհուրդը նիստ էր հրավիրել` ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, որին ներկա էին միայն ՔՊ-ականները:
«Մի քանի ընդդիմադիր պատգամավորների` ԱԺ-ում իրենց պաշտոններից հեռացնելով, ԱԺ հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված»,-ասաց նա:
Ռուբինյանի վստահեցմամբ` իշխանության քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքն առ ժողովրդի տված քվեն:
«Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի, և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է իրենց տվել, համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Մեկնաբանել