
Հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 5681 թեստավորում։ Առողջացել է 311 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք։ Հիվանդացածներից 413 354-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել