HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քաշաթաղից տեղահանված բազմազավակ ընտանիքները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը

Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքները այսօր՝ հուլիսի 19-ին, հավաքվել էին Կառավարության շենքի առջև, նրանք պահանջում են, որ Կառավարությունը լուծի իրենց բնակարանների հարցը։ Քաշաթաղցիները բնակվում են ժամանակավոր կացարաններում կամ վարձով բնակարաններում։

Կառավարությունը նրանց 10 մլն դրամի սերտիֆիկատներ է տրամադրել, որոնք, ըստ քաշաթաղցիների, բավարար չեն այնպիսի բնակարան գնելու համար, որում հնարավոր կլինի ապրել 3 կամ ավելի երեխայի հետ։

Օֆիկ Առաքելյանը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից է տեղահանվել։ Պատերազմից հետո կինն ապրում է վարձով, Արտաշատ քաղաքում, տանը, որտեղ չկան կոմունալ նորմալ պայմաններ։

Իշխանաձորում է մնացել մեծ ու ընդարձակ տունը։ 4 երեխայի մայրը տնից ոչինչ չի հասցրել վերցնել։

Նա չի աշխատում, ամուսնու աշխատավարձը չի բավականացնում բոլոր ծախսերի համար։

Օֆիկը կարծում է, որ 10 մլն դրամով չեն կարող այնպիսի բնակարան գնել, որում կկարողանան ապրել ողջ ընտանիքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter