HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Գասպարիի հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն` ծառայողական քննություն կատարելու համար

2012 թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում Վարդգես Գասպարիից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2012թ. մայիսի 6-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մուտքի մոտ («Արեգնազան» դպրոց), որտեղ ինքը ներկա է եղել որպես պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի վստահված անձ, ինչ-որ անձինք կուտակումներ ստեղծելով, խոչընդոտել են իր` որպես վստահված անձի աշխատանքների իրականացմանը, դրսեւորել խուլիգանական պահվածք:

Մասնավորապես` Վ. Գասպարին նշել է, որ իրեն սպառնացել են, ինչի մասին ինքը հայտնել է տեղամասում գտնվող ոստիկաններին, սակայն նրանք պատասխանել են, որ ոչինչ անել չեն կարող, եւ որ ինքը պետք է գնա ոստիկանության բաժին ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնի:

2012 թ. մայիսի 7-ին Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կցելով վերը նշված բողոքը:  Վ. Գասպարին նշել է, որ 2012 թ. մայիսի 6-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մոտ կատարվել են հանցավոր գործողություններ եւ ոստիկանության կողմից հանցագործությունը կանխելու ուղղությամբ դրսեւորվել է անգործություն:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հիշյալ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` ծառայական քննություն կատարելու համար: 

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանություններ (1)

Հակոբ
9/15, 9/16 ընտրատարածքներում կուտակումներ չի եղել, 9/15 հանձնաժողովի նախագահը բազմիցս դուրս է եկել տարածք թույլ չի տրվել կուտակումներ, տարածքում եղել են 1-2 վստահված անձիք: 9/15 ընտրատարածքում ընտրությունը անցել է շատ կիրթ ու կազմակերպված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter