Շրի Լանկայի նոր նախագահ է ընտրվել վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն
Շրի Լանկայի խորհրդարանը Ռանիլ Վիկրամասինգհեին ընտրել է երկրի նոր նախագահ։ Այդ մասին նշվում է այդ երկրի օրենսդիր իշխանության թվիթերյան միկրոբլոգում։
«Խորհրդարանի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հարգարժան Ռանիլ Վիկրամասինգհեն խորհրդարանի կողմից ընտրվել է որպես նախագահի իրավահաջորդ»,- նշվում է խորհրդարանի հայտարարության մեջ։
அடுத்துவரும் ஜனாதிபதியாக கௌரவ ரணில் விக்ரமசிங்க அவர்கள் பாராளுமன்றத்தினால் தேர்ந்தெடுக்கப்பட்டுள்ளார் என்பதை பாராளுமன்ற செயலாளர் நாயகம் அறிவித்தார்.
— Parliament of Sri Lanka (@ParliamentLK) July 20, 2022
2/3
Ավելի վաղ, Վիկրամասինգհեն, որը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Շրի Լանկայից նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հեռանալուց հետո, նշանակվել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Խորհրդարանում կայացած ընտրությունների ժամանակ նրա օգտին քվեարկել է 134 պատգամավոր, իսկ մրցակիցների՝ խորհրդարանի անդամներ Դալաս Ալահապերումի և Անուր Քումար Դիսանայաքի օգտին, համապատասխանաբար՝ 82 և 3 պատգամավոր։
Շրի Լանկայի արդեն նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան պաշտոնից հրաժարական էր տվել հուլիսի 14-ին։ Ավելի վաղ, զանգվածային ցույցերի ֆոնին, նա փախել էր այդ երկրից։ Ցուցարարները պահանջում էին նրա հրաժարականը։
Հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ցույցերին մասնակցել էին երկրի տարբեր հատվածներից ժամանած քաղաքացիներ։ Նրանք պահանջում էին, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան և վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն հրաժարական տան։
Ցուցարարները ներխուժել էին նախագահի նստավայր և նրա գրասենյակ, ինչպես նաև հրդեհել վարչապետի նստավայրը։ Երեկոյան կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 13-ին նախագահը հրաժարական կտա։
Լուսանկարը՝ PTI-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել