HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց էստոնական «Պաիդեի» հետ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում այսօր պայքարը սկսեց Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»: Որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում երևանյան թիմը 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց էստոնական «Պաիդեի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ «Պաիդեի» տարածքային փոքր առավելությամբ, չնայած որ «Արարատ-Արմենիան» ևս ակտիվ գրոհում էր մրցակցի դարպասը: Չնայած բազմաթիվ գրոհներին՝ Հայաստանի փոխչեմպիոնը այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ հյուրերի դարպասին: Իսկ էստոնական թիմը առաջին կեսի սկզբնամասում հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Ի վերջո, գոլազուրկ ոչ-ոքու պայմաններում թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում խաղային ու տարածքային առավելությունն արդեն «Արարատ-Արմենիայի» կողմն էր: Երևանյան թիմը ակնհայտորեն ավելի շատ էր գրոհում, ավելի սուր էր գրոհում, քան հյուրերը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում, առհասարակ, գնդակը հազվադեպ էր հեռանում «Պաիդեի» տուգանային հրապարակի մատույցներից: Չնայած Հայաստանի փոխչեմպիոնի ջանքերին՝ մրցակցի դարպասն այդպես էլ անառիկ մնաց և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Էստոնիայում։ Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կխաղա Բելգիայի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Անդերլեխտի» դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter