
Հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, մահացել է 7 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 6158 թեստավորում։ Առողջացել է 547 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք։ Հիվանդացածներից 413 901-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8633 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել