HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հատիսի գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրվել

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ համայնքի ղեկավարի՝ հուլիսի 25-ին ստորագրած որոշումից։

«Համաձայնեցնել կառուցապատող` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացրած «ՍՄ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն համայնք Ակունք, գյուղ Զովաշեն՝ ծածկագրեր 07-028-0114-0016 և 07-0228-0114-0017 տարածքում 2,4 կմ ջրագիծ անցկացնելու համար»,- նշված է համայնքի ղեկավարի որոշման մեջ։ 

Նշված 2 տարածքները սեփականության իրավունքով պատկանում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին և գտնվում են Հատիս լեռան գագաթին։

«Հետք»-ն ավելի վաղ ներկայացրել էր Հատիս լեռան գագաթի սեփականաշնորհման պատմությունը, որի համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն այս տարի ավելի քան 140 հա հողակտորի սեփականատեր էր դարձել։

Նախկին պատգամավոր, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը ծրագրել է Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի մեծածավալ արձան կառուցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter