HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակ» պոչամբարից արտահոսք է եղել Դեբեդ գետ

Հուլիսի 28-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (ԲԸՏՄ) տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Այս մասին հաղորդում է ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները պարզել են, որ հուլիսի 27-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը պարզվում է։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Վթարը վերացվել է հուլիսի 28-ին՝ 14։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter