HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչանքները Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու վերաբերյալ: 

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչներից բաղկացած խումբը:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, նկատի ունենալով, որ ահազանգում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական վարույթ հարուցելու հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter