HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թանկացել են մսեղենը, ձկնեղենը, կաթնեղենը, շաքարավազը, բենզինը, էժանացել՝ կաղամբը, սոխը, կարտոֆիլը

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում, 2011-ի համեմատ, թանկացել են մի շարք կարեւորագույն պարենային ապրանքներ: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն վերջինիս «Հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գներ» աղյուսակի՝ ընթացիկ տարում թանկացել են առաջին եւ բարձր տեսակի հացը, բրինձը, լոբին, տավարի, ոչխարի, խոզի, թռչնի միսը, իշխան ձուկը, կաթը, «Լոռի» պանիրը, ձուն, կարագը, մարգարինը, արեւածաղկի ձեթը, տանձը, լոլիկը, շաքարավազը:

Էժանացած ապրանքները համեմատաբար ավելի քիչ են՝ բարձր տեսակի ալյուր, մակարոնեղեն, «Չանախ» պանիր, խնձոր, կաղամբ, գլուխ սոխ, կարտոֆիլ:  

Գնային ամենամեծ աճը գրանցվել է խոզի մսի շուկայում: Եթե անցյալ տարի այդ միսը կարելի էր գնել կգ-ը 2783 դրամով, ապա այս տարվա առաջին եռամսյակում այն թանկացել է 674 դրամով՝ դառնալով 3457 դր: 295 դրամով էլ թանկացել է ոչխարի միսը (3603 դր): Տավարի մսի գնաճը համեմատաբար մեղմ է եղել՝ 113 դրամ (2590 դր): Սակայն խոզի մսից հետո գնաճի առումով երկրորդ տեղում լոլիկն է. նախորդ տարվա 641 դրամ միջին մանրածախ գինն այս տարվա առաջին եռամսյակում բարձրացել է 607 դրամով՝ կազմելով 1248 դր: 

Անկման առումով ամենաշատը էժանացել է խնձորը՝ 294 դրամով (591 դր), այնուհետ՝ գլուխ սոխը՝ 53 դրամով (302 դր): 

Թանկացման միտումներն ակնհայտ են նաեւ ոչ պարենային ապրանքների մանրածախ գների եւ ծառայությունների սակագներում: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի թանկացել են բենզինը, դիզվառելիքը, մետրոն, ներքաղաքային ավտոբուսը, գները չեն փոխվել էլ.էներգիայի ոլորտում: Դեղորայքի շուկայում միտումները տարբեր են. կախված դեղատեսակներից՝ կա եւ աճ, եւ անկում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter