HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ ՊՆ․ ադրբեջանական կողմը երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Անցած օրերին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների ներկայացուցիչը։ Այս մասին ասվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի օգոստոսի 2-ի տեղեկագրում։

«Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորել է։ Շփման գծի փոփոխություններ թույլ չեն տրվել»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ի երեկոյան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նույնը օրը առավոտյան 9։00-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում շփման գիը հատելու փորձեր են կատարել, որոնք կասեցվել են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուժերով։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել էր ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը, որի կյանքին վտանգ չի սպառնում։ 

Օգոստոսի 3-ի առավոտյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը չի փոխվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է։

Լուսանկարը՝ արխիվային / © Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter