
Օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մյուս վիրավորների վիճակը բավարար է: Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Արցախի իշխանություններրը շարունակում են քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր են կիրառում Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող։
Մեկնաբանել