HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը կներառվի սոցփաթեթի շահառուների ցանկում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունն առաջարկում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներառել սոցփաթեթի շահառուների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, ՊՈԱԿ-ն իրականացնում է  ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներ, որոնց թվին են դասվում ռադիոհաճախականային սպեկտրի հետ կապված այնպիսի կարևորագույն աշխատանքներ, ինչպիսիք են մաքրության ապահովումը և միջազգային գրանցումը:

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, հնարավորություն է ստեղծվում նորագույն տեխնոլոգիաների համար հատկացնել սահմանափակ համարվող նոր հաճախականային շերտեր: 2021թ. ընթացքում ազատականացվել և Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով (ՀԾԿՀ) է հանձվել 694-790 ՄՀց հաճախականային տիրույթից 60 ՄՀց-անոց կտոր, որը, գործող սակագների դեպքում, աճուրդային վաճառքից կամ հատկացումից հետո հնարավորություն կտա ՀՀ պետական բյուջե մուտքագրել միանվագ 1.5 միլիարդ դրամ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով` 960 միլիոն դրամ: 

2022թ. կազմակերպության կողմից իրականացվել են հետազոտություններ, հաշվարկներ և միջազգային փորձի ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկություն է ներկայացվել ՀՀ հաճախականությունների կառավարման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ 2300-2400 ՄՀց հաճախականային տիրույթի ազատականացման և ՀԾԿՀ-ին տրամադրման  համար: Այդ գործընթացի շնորհիվ նույնպես պլանավորվում են մուտքեր ՀՀ պետական բյուջե՝ միանվագ 2.5 միլիարդ, իսկ տարեկան սպասարկման կտրվածքով՝ 1.6 միլիարդ դրամ:

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ նշված հաճախականային տիրույթները կարևոր դեր են ունենալու 5-րդ սերնդի կապի զարգացման համար (5G):

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերը նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև նոր սարքավորումներով աշխատանքներ իրականացնելու համար պահանջվում են մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Աշխատավարձի չափը բերում է մասնագետների արտահոսքի, որը դժվարեցնում և դանդաղեցնում է օրենքով նախատեսված գործառույթների կատարումը և նոր սարքավորումների տեղարդրումից հետո խնդիրներ կարող են առաջացնել որակյալ մասնագետների ներգարվման համար:

Ուստի, ըստ ԲՏԱ նախարարության՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին սոցիալական փաթեթի տրամադրումը լրացուցիչ խթան կհանդիսանա մոտիվացման և աշխատանքի արդյունավետության, աշխատանքի գրավչության բարձրացման և նոր որակյալ մասնագետների ներգրավման համար:

Որոշման նախագծի ընդունման դեպքում 2023 թվականից սկսած՝ պետական բյուջեի ծախսերը կավելանան կազմակերպության 83 աշխատակիցների համար հաշվարկվող սոցիալական փաթեթի գումարի չափով՝ շուրջ 6 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter