HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելն ու Պաղեստինը հասել են հրադադարի համաձայնության. Reuters

Եգիպտոսից միջնորդները առաջարկել են օգոստոսի 7-ի երեկոյվանից հրադադար հայտարարել Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության մարմինների իր աղբյուրին։ Այն մասին, որ Իսրայելը վարում է այդպիսի բանակցություններ, հայտնել էր նաև The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Reuters-ի զրուցակցի տվյալներով՝ Իսրայելը համաձայնվել է Եգիպտոսի առաջարկած պայմաններին։ Al Jazeera-ն էլ գրում է, որ պաղեստինյան կողմը ևս համաձայնվել է։ Պաղեստինցի պաշտոնյան, որը մոտ է Եգիպտոսի պատվիրակությանը, հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այն ուժի մեջ կմտնի 22:00-ից (Երևանի ժամանակով՝ 23:00-ից)։

Իսրայելի իշխանությունները կամ «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պաշտոնապես չեն մեկնաբանել այս լուրերը։ Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ Գազայում «Իսլամական ջիհադի» դեմ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։ «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչներն այդ օրը հրթիռային մի քանի հարվածներ էին հասցրել Իսրայելին։ 

Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Արևածագ» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում մի քանի հարված էր հասցվել Գազայի հատվածի օբյեկտներին։ Իսրայելը պնդում է, որ հարձակումների հետևանքով զոհվել են «Իսլամական ջիհադի» երկու հրամանատարներ՝ Թայսիր ալ-Ջաբարին և Խալեդ Մանսուրը։ «Իսլամական ջիհադ» խմբավորումը երեք օրերի ընթացքում Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում Թել Ավիվի և Երուսաղեմի, արձակել է ավելի քան 580 հրթիռ։

Երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է մոտ 30 պաղեստինցի, որոնց մոտ մեկ երրորդը խաղաղ բնակիչներ են։ Իսրայելական կողմից զոհեր չկան, շնորհիվ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերի, որը Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ, հրթիռները խոցում է 97 % հավանականությամբ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter