HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Dan Dessert»-ում հայտնաբերված խախտումները վերացվել են

Սպառողները «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում վերջերս դժգոհել էին «Dan Dessert» ընկերության տորթերից, եւ «Հետք»-ը հոդված էր հրապարակել այդ մասին։ 

Մասնավորապես, նրանցից մեկը տորթ էր պատվիրել, որի մեջ մազ էր հայտնաբերել, ոմանք դժգոհել էին տորթերի մեջ հանդիպող ընկույզի կեղևներից, ոմանք էլ՝ վատ սպասարկումից։

«Dan Dessert» ընկերության համահիմնադիր Հայկ Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ արտադրությունում ամեն ինչ էլ կարող է պատահել, սակայն նմանատիպ դեպքերը եզակի են՝ տարին 1-2-ը։

Նաև ասել էր, որ ամեն դեպքում արտադրամասում ստուգումներ կիրականացնեն տեղի ունեցածը պարզելու համար. «Պետք է նորից սանիտարահիգիենիկ պայմաններին հետևել, տեսնել՝ որտեղից այդ մազը հայտնվեց կամ չհայտնվեց, կամ ընդհանրապես՝ ո՞նց կարող է հայտնվել»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նույնպես արձագանքել էր «Հետք»-ի հրապարակմանը՝ ասելով, որ ստուգումներ կսկսեն ընկերությունում։ 

Այսօր ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ ստուգումների ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև՝ աշխատակիցների բուժզննման գրքույկների առնչությամբ խախտումներ, որոնք «Dan Dessert»-ն արդեն վերացրել է։ 

 «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները` սննդի շղթայում ներգրավված աշխատակիցների բժշկական զննություների պարբերականությունը խախտված է եղել, որոշ սարքավորումներ, գործիքներ և պարագաներ, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, փաթեթավորման նյութերը չեն պահվել աղտոտման վտանգը բացառող պայմաներում (դրված են եղել անմիջապես հատակին):

Նշված խախտումները ստուգման ընթացքում վերացվել են:

 

Գլխավոր լուսանկարը՝ «Dan Dessert»-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter