
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում
Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:
Խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում:
Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:
Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:
Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել