HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը պաշտոնապես քննարկում է ՌԴ քաղաքացիներին վիզա չտրամադրելու հարցը

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը պաշտոնապես սկսել է քննարկվել Եվրամիությունում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։ 

«Նախագիծը ԵՄ ներառվել է որոշ երկրների կողմից և այդպիսով գտնվում է օրակարգում»,- TACC գործակալությունը մեջբերել է Հեբերշթրայթին։ Պաշտոնյան նշել է, որ Գերմանիայի կառավարությունը առաջարկն ընդունել է ի գիտություն, և հիմա դրա շուրջ քննարկումներ են ընթանում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ առաջարկը ներառում է վիզաների տրամադրման արգելք ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև լրագրողներին, այլախոհներին և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների հարազատներին։ Նախարարությունից հայտնել են, որ այն կքննարկվի օգոստոսի վերջին Պրահայում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչն այդ արգելքի մասին քննարկումն անվանել է «շատ հիպոթետիկ»։

Ռուսաստանցիների համար մուտքի վիզայի արգելքի անհրաժեշտության քննարկումը ակտիվացավ հուլիսին, երբ ՌԴ իշխանությունները բացեցին ցամաքային սահմանները, և ռուսաստանցիներն սկսեցին զանգվածաբար մեկնել Արևմտյան Եվրոպա՝ Լատվիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի տարածքներով։ Վիզայի արգելքի պահանջով հանդես էր եկել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Եվրամիության որոշ երկրներ դադարեցրել էին վիզայի տրամադրումը դեռ գարնանը՝ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։ Դրանց թվում էին Բալթյան բոլոր երկրները, Չեխիան, Սլովակիան, Մալթան։ Լեհաստանն արգելել էր ՌԴ քաղաքացիներին ուղիղ իր տարածք մտնել Ռուսաստանից կամ Բելառուսից։ 

Եվրոպական հանձնաժողովն ավելի վաղ ընդգծել էր, որ Շենգենյան համաձայնագրի նորմատիվները չեն ենթադրում ռուսաստանցիներին վիզայի տրամադրման տոտալ արգելքի հնարավորություններ։

Լուսանկարը՝ Natalia Rumyantseva/Dreamstime.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter