
Արցախում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիները զորացրվել են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք՝ Արցախում մասնակի զորահավաք անցկացնելու մասին Արայիկ Հարությունյանի հրամանագիրը պայմանավորված էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրված զինված միջադեպերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել