HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ազդարարում է Բաքվի և Երևանի հետ բարձր մակարդակի շփումների նախապատրաստման մասին

Մինչև այս տարվա օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։ 

«Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ՝ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ չմանրամասնելով ձևաչափն ու հանդիպման մասնակիցներին։

Պատասխանելով Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման կազմակերպման հնարավորության մասին հարցին՝ Նեչաևը նշել է, որ այդ հարցը ՌԴ նախագահի աշխատակազմի մեկնաբանման տիրույթում է։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը բավականին լարված էր Արցախում։ Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառեց ԱԹՍ-ներ, նռնականետեր և ականանետեր։ Բախումների հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ և 19 վիրավոր, որոնց մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից։

Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանը պահանջում է հրատապ իրեն հանձնել Լաչինի միջանցքը, իսկ Հայաստան-Արցախ երթևեկությունը կազմակերպել նոր երթուղով, որը, սակայն, հայկական կողմը դեռևս չի կառուցել։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնապես ընդունել էր, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից՝ նրանց փաստացի մեղադրելով իրենց լիազորությունները չկատարելու մեջ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter