HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դատախազությունն ուսումնասիրում է Վայքի համայնքապետարանի գնումների մասին «Հետքի» հոդվածը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վայքի համայնքապետարանի և համայնքի ղեկավարի կնոջ ընկերության միջև կնքված գնման պայմանագրերի մասին «Հետքի» հրապարակումը։ Այս մասին «Հետքին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ այսօր գրել էինք, որ Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի, 2022 թվականի ընթացքում 4 պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող՝ «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 537 միլիոն դրամ, և այդ գումարի դիմաց ընկերությունը պարտավորվել է Վայք համայնքի բնակավայրերում տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ կատարել։

«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին, և մինչև Վայքի համայնքապետ դառնալը` հենց Մխիթար Մաթևոսյանն է եղել ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը։ 2022 թվականի փետրվարին իր բաժնեմասն ու ընկերության ղեկավարումը Վայքի համայնքապետը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Մխիթար Մաթևոսյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2021թ․ հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է Վայքի համայնքապետի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գլխավորել է ՔՊ-ի ցուցակը և արդյունքում՝ ընտրվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter