
Ծաղկաձոր համայնքի բնակիչները պահանջում են բացասական եզրակացություն տալ Թեժագետի ալյումինի հանքավայրի ուսումնասիրության նախագծին
Ծաղկաձոր համայնքի բնակիչները դեմ են Թեժագետի տեղամասի ալյումինի պաշարների վերագնահատման նախագծին և Ծաղկաձոր համայնքի ՏԻՄ-ից պահանջում են բացասական եզրակացություն տալ դրան:
Այսօր Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության վերաբերյալ քննարկմանը բնակիչները դեմ են արտահայտվել: Իսկ ավարտին ստորագրահավաք են կազմակերպել` վերոշարադրյալ պահանջը գրավոր ներկայացնելով Ծաղկաձորի ղեկավարությանը:
Նախագիծը ներկայացրել էր «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն՝ 2022-2025թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար։ Այն ՇՄԱԳ փորձաքննության փուլում է, իսկ այսօրվա քննարկումը երկրորդն էր:
Երկրաբանական ուսումնասիրության այս նախագծով շուրջ 92 հա տարածք էր ներառվելու ուսումնասիրության գոտում: Այն ընդգրկված է Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում, այժմ՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքում։ Նշված հողամասերը համադրվում են պետական սեփականություն հանդիսացող 3 միավոր հողամասերի հետ:
Մեկնաբանել