HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է վառելիքի գնի աճի պատճառով ավիատոմսերի թանկացման մասին

Իռլանդական Ryanair լոուքոսթ ավիաընկերությունը ստիպված է թանկացնել ավիատոմսերի գները՝ վառելիքի գնի աճի պատճառով։ Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ավիաընկերության տնօրեն Մայքլ Օ’Լիրին։

«Կասկածներ չկան, որ շուկայի ստորին հատվածում մեր իրոք էժան գովազդային սակագները՝ 1 եվրո սակագները, 0,99 եվրո սակագները, նույնիսկ 9,99 եվրո սակագները, դուք չեք տեսնի հաջորդ մի քանի տարվա ընթացքում։ 10 եվրոյով տոմսերի դարաշրջանն ավարտվել է»,- հայտարարել է Օ’Լիրին։

Գործարարը նշել է, որ վառելիքի գնի աճը ոչ միայն նպաստում է ավիատոմսերի գների թանկացմանը, այլև մեծացնում է էլեկտրաէներգիայի համար վճարվող գները։ Սակայն սա, ըստ Ryanair-ի տնօրենի, չի նպաստի ավիաթռիչքների քանակի նվազմանը, մարդիկ միայն կփնտրեն առավել էժան տարբերակներ։

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերությունը 2020 թվականի հունվարից մարտ ամիսներին թռիչքներ էր իրականացնում Երևանից։ Ի սկզբանե ավիաընկերությունը նախատեսում էր, որ Երևանից Ryanair-ի օդանավերը թռչելու են Բեռլին, Հռոմ, Միլան, Սալոնիկ, Պաֆոս, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն։ Մարտ ամսվա դրությամբ՝ Երևանից թռիչքներ էին իրականացվում դեպի Հռոմ և Միլան։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով, երբ աշխարհը գնաց լոքդաունի և դադարեցվեց ավիաթռիչքների մեծամասնության իրականացումը, իռլանդական ավիաընկերությունը սկզբում դադարեցրեց թռիչքները, իսկ այնուհետ լքեց հայկական շուկան և մինչ օրս չի հայտարարել վերադարձի մասին։

Լուսանկարը՝ aviationnepal.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter