HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերդար Քըլըչը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այդ մասին Քըլըչը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։ 

«Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի լուրից։ Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այդ ողբերգության հետևանքով տուժածներին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։ Ի դեպ, գրառման պահին պաշտոնապես հայտնի էր միայն 1 զոհի մասին։

Արդեն 24 ժամ է անցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից, որը, վերջին տվյալներով, դարձել է 6 մարդու մահվան պատճառ։ 18 քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նշում է, որ մինչ այս պահը կրակը մարել դեռևս չի հաջողվել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։

Լուսանկարը՝ Sabah/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter