HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳՆ պնդմամբ՝ Սալման Ռուշդիի վրա հարձակման համար մեղավոր են հենց գրողն ու նրա կողմնակիցները

Իրանական իշխանություններն առաջին անգամ մեկնաբանել են գրող Սալման Ռուշդիի վրա հարձակումը, որը ծանր վիրավորում էր ստացել օգոստոսի 12-ին՝ Նյու Յորք նահանգում ելույթից առաջ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին oգոստոսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Հարձակման հետ կապված իրավիճակում մենք որևէ մեկին մեղավոր կամ պարսավանքի արժանի չենք համարում, բացի հենց նրանից և իր կողմնակիցներից»։

Իրանցի պաշտոնյայի ընդգծմամբ՝ ոչ ոք իրավունք չունի մեղադրելու Իրանին։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ իր երկիրը որևէ այլ տեղեկատվություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ, բացի այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում։

Հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Սալման Ռուշդին մի շարք գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նաև հայերեն։ Նրա ստեղծագործությունների թվում է նաև «Սատանայական բանաստեղծություններ» վեպը։ Բազմաթիվ մուսուլմաններ այդ գիրքը համարում են անարգանք, և 1988 թվականին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խոմեյնին արձակել էր Ռուշդիի սպանության ֆաթվա՝ մահվան դատավճիռ։ Պատճառն այն է, որ գրքի գործող կերպարներից մեկը Մուհամեդ մարգարեն է։ Ընդ որում, ֆաթվան պատվիրակում էր սպանել ոչ միայն Ռուշդիին, այլև գրքի հրատարակման հետ կապ ունեցող մյուս անձանց։

Ռուշդին թաքնվում էր 9 տարի, մինչև Իրանի նոր իշխանությունները 1990-ական թվականների վերջին հայտարարեցին, որ չգործող են համարում 1989 թվականին մահացած այաթոլահ Խոմեյնիի արձակած ֆաթվան։ Սակայն ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական մակարդակով այն մնում է ուժի մեջ։ Արևմուտքում ապրող Ռուշդիի գլխի համար իրանական իսլամանական հիմնադրամներից մեկը խոստանում էր 3,3 միլիոն դոլար։

Օգոստոսի 12-ին Ռուշդին, որը պարտաստվում էր հանդես գալ Նյու Յորք նահանգի Chautauqua Institution կրթական կենտրոնում, դանակահարվել էր 24-ամյա Հադի Մատարի կողմից։ 75-ամյա գրողն ստացել էր ծանր վիրավորում և միացվել էր արհեստական շնչառության ապարատին։ Հարձակում իրագործած անձը ձևրբակալվել էր, սակայն հրաժարվել էր ընդունել իր մեղքը։

Լուսանկարը՝ Hannelore Foerster/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter