Ոստիկանությունը հայտնում է, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձն ինքնասպանություն է գործել
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքի մասին առավել մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Էդվարդ Մարգարյանը Մասիսի համայնքապետարանի շենք է ներխուժել ուշ երեկոյան: Ըստ Ոստիկանության՝ եղել է զինված: Տևական ժամանակ իրավապահները բանակցություններ էին վարում նրա հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել