HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում ցավակցել է Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։

Նշենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։ 

BBC-ի փոխանցմամբ՝ շաբաթ առավոտյան Գազիանթեփի մոտ ավտոբուսը վրաերթի է ենթարկվել, ինչի հետևանքով 16 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։

Ժամեր անց Մարդինում 250 կմ (150 մղոն) հեռավորության վրա բեռնատարը հարվածել է անցորդներին, ինչի հետևանքով մահացել է ևս 16 մարդ։ Նշվում է, որ երկու պատահարների միջև կապի մասին որևէ հաղորդումներ չկան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 16 մարդ զոհվեց, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ցավակցել էր զոհվածների ընտանիքներին։ Այդ մասին Քըլըչը գրառում էր արել թվիթերյան իր միկրոբլոգում։ 

«Խորապես ցնցված եմ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի լուրից։ Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այդ ողբերգության հետևանքով տուժածներին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Քըլըչը։ Ի դեպ, գրառման պահին պաշտոնապես հայտնի էր միայն 1 զոհի մասին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter