HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել, պայթյունի գործով մյուս ձերբակալվածները կալանավորվել են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողներ են, որոնց անունները ևս հայտնի չեն: Ձերբակալված մյուս երեք անձինք տնտեսվարողներ են, մեկը՝ պահեստ շահագործող։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պայթյունի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դեպքի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած։

Մեկնաբանություններ (1)

VAZKEN SETRAKIAN
HOW DIFFICULT WAS IT FOR THIS BRAIN-DEAD DEPUTY DIRECTOR TO ENSURE THAT FIRE SAFETY VIOLATIONS WERE CORRECTED AFTER THEIR RECORDED VIOLATIONS? HE'D ACTUALLY NEED TO CARE ABOUT HIS JOB, HAVE SELF-RESPECT, AND RESPECT FOR HIS NATION, PEOPLE, AND FOR THE RULE OF LAW AND ORDER, TO RESPONSIBLY CARRY OUT HIS OBLIGATIONS. CLEARLY, HE DOESN'T AND THAT WAS NOT THE CASE CAUSING UNNECESSARY DEATH AND DESTRUCTION. FOR PEOPLE SO SMART, IT IS MIND BOGGLING HOW STUPID, RECKLESS, AND CARELESS ARMENIANS ARE. CORRUPT, SELFISH, AND GODLESS ARMENIANS DESTROYED THE HOMELAND IN THREE DECADES AFTER INDEPENDENCE. NO WONDER EVERYONE LEFT ARMENIA AND THE DIASPORA DOESN'T SEND MONEY ANYMORE.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter