HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քանաքեռում Արթուր Ղազարյանի և Արտուշ Սիմոնյանի սպանության գործն ուղարկվել է դատարան

«Քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի ու ևս երկու անձի մահվան պատճառ դարձած  միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Գործով, ըստ «Դատալեքս»-ում առկա տվյալների, հինգ մեղադրյալ է: Արտուշ Սիմոնյանի անվան դիմաց նշված է՝ «մահացած»: Ենթադրվում է, որ վերջինիս հարազատներն առարկել են, որ Սիմոնյանի նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:

Ըստ միջադեպի օրը սպանված Արտուշ Սիմոնյանի մեղադրանքի՝ վերջինս որդիների՝ որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, Արթուր Ղազարյանին, Արայիկի Խաչատրյանին, Արթուր Բորյանին, Գևորգ  Ջաբուրյանին և Գեղամ  Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, այն  է՝ Ղազարյանի և Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Արտուշ Սիմոնյանը մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերված խմբի կողմից սպանությունը և ապօրինի զենք պահելը: Արտուշ Սիմոնյանի որդիներին՝ Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյանիններին, Արսեն Ալեքսանյանին ևս նույն հոդվածներով է մեղադրանք առաջադրված, իսկ Սիմոնյանի մյուս որդին՝ Հակոբ Սիմոնյանը մեղադրվում է ծեծի և սպանության փորձ կատարելու մեջ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ մյուս երեք անձինք կալանավորված են:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հիշեցնենք, որ 4 անձի մահվան պատճառ դարձած կրակոցները հնչել են 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ Արթուր Ղազարյանի տան բակում:

Լուսանկարում՝ Արթուր Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter