
Անձնական օգտագործման համար այսուհետ կարելի է ներկրել առավելագույնը ծխախոտի 200 սթիք. ԵՏՀ փոփոխությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է 2017թ. դեկտեմբերի 20-ի N 107`«Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» որոշման մեջ կատարվելիք փոփոխությունները՝ հստակեցնելով անձնական օգտագործման համար ներմուծվող ապրանքների վերաբերյալ ձևակերպումները։
Մասնավորապես, շտկվել է «ալկոհոլային խմիչքներ» հասկացությունը. հիմա կիրառվելու է «0,5%-ից ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային ըմպելիքներ» ձևակերպումը։
Սահմանափակումներ են մտցվել նաև ֆիզիկական անձնաց կողմից ներկրվող տաքացվող ծխախոտի՝ «սթիքերի» քանակի մեջ. այժմ անձնական օգտագործման համար կարելի է ներկրել առավելագույնը 200 սթիք։
ԵՏՀ-ն նշում է, որ փոփոխություններն արվել են՝ հիմնվելով իրավակիրառ պրակտիկայի արդյունքների վրա, և ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Հաշվի առնելով նաև ԵԱՏՄ պետությունների առաջարկությունները՝ ԵՏՀ խորհուրդը թարմացրել է ապրանքների միասնական ցանկը, որոնք ենթակա են համապատասխանության պարտադիր հաստատման՝ միասնական ձևով համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ ( 2011թ. ապրիլի 7-ի թիվ 620 Մաքսային միության հանձնաժողովի որոշում):
Թարմացումները վերաբերում են միասնական ցանկի 24 միջպետական և ազգային ստանդարտներին, որոնցից 23-ը փոխարինվել են խմբագրված ստանդարտներով, իսկ մեկ ստանդարտ հանվել է չեղարկման պատճառով:
«Փոփոխություններն անհրաժեշտ են թարմացված ստանդարտների կիրառման համար ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից ճանաչված ապրանքների համար միասնական ձևի հայտարարագրեր և վկայագրեր տրամադրելիս, որոնք ապահովում են նման ապրանքների ազատ շրջանառությունը Միության շուկայում»,- նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։
Գլխավոր լուսանկարը՝ vesti.ua-ի
Մեկնաբանել