
Դատախազ Ազատ Մարգարյանն ազատվել է աշխատանքից
Դատախազության ավագ դատախազ Ազատ Մարգարյանը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ազատ Մարգարյանը եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատախազը:
Մարգարյանը նաև դատախազական հսկողություն էր իրականացնում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի գործի նկատմամբ:
Լուսանկարը՝ Yerevan today-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել